Case-law translations - ARM

Ինչպե՞ս ունենալ հասանելիություն ոչ պաշտոնական թարգմանություններին


Սեղմելով գործի մանրամասների ներքո էկրանին հայտնված «Լեզուների տարբերակներ»-ին` դուք կփոխադրվեք էջ, որը կապահովի հասանելիություն Դատարանի պաշտոնական լեզուներից մեկով կամ երկուսով (անգլերեն և ֆրանսերեն) HUDOC-ում առկա վճիռներին, որոշումներին և այլ փաստաթղթերին, նախադեպային իրավունքի ոչ պաշտոնական լեզուներով թարգմանություններին, ինչպես նաև երրորդ կողմի ինտերնետային կայքերի հղումներին, որոնցում առկա են Դատարանի նախադեպային իրավունքի այլ թարգմանություններ։

Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք օգտվել Օգտագործման ձեռնարկից։

Responsive Image

Դատարանի կողմից տրամադրված փաստաթղթեր և գործիքներ


Դատարանի Քարտուղարությունն անգլերեն և ֆրանսերեն լեզուներով մշակել է «Ընդունելիության չափանիշների վերաբերյալ գործնական ուղեցույց», որում նկարագրվում են ընդունելիության այն չափանիշները, որոնց պետք է համապատասխանի գանգատը։ Այս ուղեցույցը նաև թարգմանվել է և հասանելի է մի շարք ոչ պաշտոնական լեզուներով։

Նախադեպային իրավունքի վերաբերյալ այլ հրատարակություններ հասանելի են նաև առցանց։

Դատարանի գրադարանի տվյալների շտեմարանն օգտվողներին հնարավորություն է ընձեռում որոնել մատենագիտական տեղեկանքներ մի շարք լեզուներով կամ ըստ գործի վերնագրի (օրինակ՝ Կալաշնիկով) կամ ըստ Կոնվենցիայի հոդվածի (օր.՝ CEDH-3.խնդրում ենք հաշվի առնել, որ ըստ հոդվածի որոնման դեպքում անհրաժեշտ է կիրառել Կոնվենցիայի ֆրանսերեն հապավումը՝ «CEDH»)։

Դատարանին գանգատ ներկայացնելու ցանկություն ունեցող անձանց համար տեղեկատվություն տրամադրող փաստաթղթերը հասանելի են մի շարք լեզուներով։

Responsive Image

Եվրոպայի խորհրդի կողմից տրամադրված փաստաթղթեր և գործիքներ


Կոնվենցիայի նախադեպային իրավունքի վերաբերյալ մի շարք բառարաններ և ձեռնարկներ հասանելի են տարբեր լեզուներով։ Նույնկերպ, Կոնվենցիայի վերաբերյալ էլ-ուսուցման գործիքներ են հասանելի բազմաթիվ լեզուներով։ 

Responsive Image

Հրաժարում պատասխանատվությունից


Եթե այլ բան նշված չէ, ոչ պաշտոնական լեզուներով թարգմանությունները չեն կատարվում Դատարանի քարտուղարության կողմից, և Քարտուղարությունը չի ստուգում դրանց ճշգրտությունը կամ լեզվական որակը։ Այս թարգմանությունները հրապարակվում են HUDOC-ում միայն տեղեկատվական նպատակով, և Դատարանը պատասխանատվություն չի կրում դրանց որակի կամ բովանդակության համար։ Բոլոր թարգմանությունները պաշտպանված են հեղինակային իրավունքով և չեն կարող էլեկտրոնային եղանակով, տպագիր կամ որևէ այլ ձևով վերարտադրվել կամ վերահրատարակվել, առանց հեղինակային իրավունքի իրավատիրոջ կողմից նախնական հաստատման: Եթե ցանկանում ենք վերարտադրել կամ վերահրատարակել որևէ թարգմանություն, որը չունի հեղինակային իրավունքի պահպանության նշում, խնդրում ենք դիմել HUDOC-ի թիմին՝ իրավատիրոջ վերաբերյալ տվյալներ ստանալու համար (օգտվելով ստորև նշված հղմամբ տրամադրված կոնտակտային ձևաթղթից)։ Խնդրում ենք նկատի ունենալ, որ հնարավոր է, որ գոյություն ունենա տվյալ լեզվով որևէ վճռի կամ որոշման մեկից ավելի թարգմանություն։

Responsive Image

Թարգմանությունների՝ արտաքին օգտագործման առցանց հավաքածուներ


Ստորև առկա են ինտերնետային կայքերի մի շարք հղումներ, որտեղ զետեղված են Կոնվենցիայի նախադեպային իրավունքի ոչ պաշտոնական լեզուներով թարգմանություններ ։ Ցանկը սպառիչ չէ։

Խնդրում ենք նկատի ունենալ՝ Դատարանը պատասխանատվություն չի կրում արտաքին վեբկայքերի բովանդակության համար և ստորև բերված ցանկում որևէ հղման ներառումը չի ենթադրում տվյալ կայքին կամ դրանում առկա նյութերին տրված հավանություն։

Հղումները թվարկված են ըստ երկրների և, եթե մեկ երկրի համար առկա են մեկից ավելի հղումներ, ապա՝ ըստ այբբենական կարգի։

Հղումների ցանկը ժամանակ առ ժամանակ թարմացվում է։

Բոլոր այն դեպքերում, երբ ունեք առաջարկ ցանկում նոր վեբկայք ընգրկելու վերաբերյալ կամ որպես վեբ կամ այլ հրատարակիչ ցանկանում եք թարգմանություններ ներառել HUDOC-ի շտեմարանում կամ եթե ցանկանում եք կապ հաստատել մեզ հետ ձեր կայքին արված հղման վերաբերյալ առարկություն հայտնելու համար, խնդրում ենք տեղեկացնել՝ օգտագործելով այս ձևը (անհրաժեշտ է ընտել «Ուղարկել HUDOC-ի վերաբերյալ ցանկացած մեկնաբանություն» տարբերակը)։

Հրատարակիչները, կազմակերպությունները և կառավարությունները, որոնք ցանկանում են ներկայացնել ոչ պաշտոնական թարգմանություններ՝ Դատարանի HUDOC շտեմարանում ընդգրկելու համար, կարող են հետևել այս ընթացակարգին։