Գաղտնիության մասին հայտարարություն

Responsive Image

Անձնական տվյալների պաշտպանություն

Դատարանը հետևում է անձնական տվյալների պաշտպանության մասին Եվրոպայի խորհրդի քաղաքականության պահանջներին այնքանով, որքանով դա համահունչ է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով նախատեսված իր գործառույթների իրականացմանը։ 

Եվրոպայի խորհուրդը հանձն է առել հարգել անձնական կյանքը։ Անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ նրա քաղաքականությունը սահմանվել է  Գլխավոր քարտուղարի՝ 1989թ. ապրիլի 17-ի Կանոնակարգով՝ դրանում ուրվագծելով Եվրոպայի խորհրդում անձնական տվյալների  համար տվյալների պաշտպանության համակարգը։  

Եվրոպայի խորհրդի ինտերնետային էջերը հիմնականում անձնական տվյալներ չեն պահանջում, բացառությամբ առանձին դեպքերի, երբ դրանք անհրաժեշտ են հայցված առցանց ծառայությունների տրամադրման համար։ Այդպիսի դեպքերում տեղեկատվությունը մշակվում է՝ համաձայն ստորև ներկայացված Գաղտնիության քաղաքականության։ 

Responsive Image

Գաղտնիություն

Երբ օգտատերը միանում է կայքին, նրա վերաբերյալ որոշ մանրամասներ, ինչպիսիք են՝ ինտերնետային թվային հասցեն (IP),  կայքում նավիգացիան, օգտագործված ծրագրակազմը, կայքում անցկացրած ժամանակը և այլ տվյալներ, պահպանվում են Եվրոպայի խորհրդի սերվերների վրա։ Այս տարրերն առանձնահատուկ կերպով չեն նույնականացնում օգտատիրոջը։ Տեղեկատվությունը միայն ներքին օգտագործման համար է՝ նպատակ ունենալով վերլուծել կայքի հաճախելիությունը։   

Եվրոպայի խորհուրդը որևէ պատասխանատվություն չի ստանձնում տվյալ տեղեկատվության անվտանգության համար։ Այս քաղաքականությունը վերաբերում է Եվրոպայի խորհրդի բոլոր ինտերնետային էջերին։ 

Responsive Image

Տեղանիշեր