HUDOC database
HUDOC տվյալների շտեմարան
HUDOC տվյալների շտեմարանը ապահովում է Դատարանի նախադեպային իրավունքի (Մեծ պալատի, Պալատի և Կոմիտեի վճիռներ և որոշումներ*, կոմունիկացված գործեր, խորհրդատվական կարծիքներ և Նախադեպային իրավունքի տեղեկագրերից վերցված իրավական համառոտագրեր), Մարդու իրավունքների եվրոպական հանձնաժողովի (որոշումներ և զեկույցներ) և Նախարարների կոմիտեի (բանաձևեր) հասանելիությունը։
*HUDOC-ում տեղադրված են Կոմիտեի՝ միայն 2010թ. ապրիլ ամսից կայացրած որոշումները։ Միանձնյա կազմով քննված գործերով կայացված որոշումներ չեն հրապարակվում։ Հանձնաժողովի կողմից մինչև 1960թ. կայացված որոշումներն առկա են միայն Դատարանի արխիվում՝ տպագիր տարբերակով։
Այս հավաքածուն ներառում է 1999թ.-ից ի վեր Քարտուղարության կողմից հրապարակված բոլոր մամլո հաղորդագրությունները։ Լինելով հասանելի անգլերեն և ֆրանսերեն լեզուներով՝դրանք ներառում են Դատարանի կայացրած վճիռների ու որոշումների համառոտագրերը, ինչպես նաև տեղեկատվություն քննության ընթացքում գտնվող գործերի և ընդհանրապես Դատարանի գործունեության վերաբերյալ։
HUDOC օգնություն
HUDOC-ի ծանոթացում-դասընթաց և ձեռնարկ
Դատարանը հրապարակել է HUDOC տվյալների շտեմարանի որոնման հիմնական գործառույթները ցուցադրող երկու տեսանյութ:
Առաջին ուսուցողական տեսանյութը բացատրում է, թե ինչպես իրականացնել Դատարանի նախադեպային իրավունքի պարզ որոնում։ Ընդլայնված տեսանյութով մանրամասն բացատրվում է Դատարանի նախադեպային իրավունքի շտեմարանի ֆունկցիոնալությունը։
ՀՏՀ
HUDOC ՀՏՀ-ն ներառում է որոշ ընդհանուր հարցեր և HUDOC-ում որոնումներ կատարելու արագ ուղեցույց է:
- HUDOC ՀՏՀ՝ Հաճախ տրվող հարցեր (English only)
Լեզուների տարբերակներ
Դատարանի նախադեպային իրավունքի ոչ պաշտոնական լեզուներով թարգմանությունների վերաբերյալ տեղեկատվություն կարող եք գտնել ստորև բերված էջում՝
Բանալի բառերի ցանկն ըստ հոդվածների
Յուրաքանչյուր գործով քննարկված իրավական խնդիրներն ամփոփված են բանալի բառերի ցանկում, որոնք ուղղակիորեն ընտրվել են (հիմնականում) Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների տեքստից վերցված եզրույթների բառարանից։ Այս բանալի բառերով որոնումը հնարավորություն է տալիս գտնել նմանատիպ իրավական բովանդակություն ունեցող փաստաթղթեր: Բանալի բառերի ցանկը լրացնում է HUDOC-ի որոնման պորտալում բանալի բառեր ներդիրի միջոցով առկա ցանկը։ English French Russian Turkish
- Բանալի բառերի ցանկն ըստ հոդվածների (Հայաստան)
- Բանալի բառերի ցանկն ըստ հոդվածների (Անգլերեն)
- Բանալի բառերի ցանկն ըստ հոդվածների (ֆրանսերեն)
Կիրառելի վեբ դիտարկիչներ (բրաուզերներ)
Այս պահին կիրառելի են հետևյալ վեբ դիտարկիչներն (բրաուզերներ) ու օպերացիոն համակարգերը՝ Microsoft Windows Internet Explorer 5.5 և ավելի բարձր Mozilla FireFox 1.4 և ավելի բարձր Safari 3.1 և ավելի բարձր Opera 9 և ավելի բարձր Mac OS X Mozilla FireFox 1.4 և ավելի բարձր Safari 3.1.2 և ավելի բարձր Opera 9 և ավելի բարձր Mac OS մինչև 9.1 Netscape Navigator 6.1 և ավելի բարձր Mozilla Firefox 1.4 և ավելի բարձր