Ce site utilise des cookies. En savoir plus. ×

Informations en arménien

COVID-19

Ֆրանսիայի իշխանությունները ընդունել են մի շարք սահմանափակումներ Covid-19-ի հետ կապված առողջապահական ճգնաժամի շրջանակներում: Պահպանելով հյուրընկալող երկրի կողմից ընդունված հանրային առողջապահական միջոցառումները, մասնավորապես` նախընտրություն տալով հեռավար աշխատանքին և էլեկտրոնային հաղորդակցությանը՝ Դատարանը շարունակում է իր սովորական գործունեությունը: Ի տարբերություն տեղաշարժի արգելափակման նախորդ ժամանակահատվածների՝ ընթացակարգերի և դատավարական ժամկետների վերաբերյալ որևէ հատուկ պայմաններ չեն սահմանվել:

Ինչպես պատշաճ կերպով ներկայացնել դիմում

Եթե Դուք որոշել եք դիմել Դատարան, համոզվեք, որ Ձեր դիմումը համապատասխանում է Դատարանի կանոնակարգի 47-րդ հոդվածին, որում նշված են այն տեղեկատվությունն ու փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ է ներկայացնել:

47-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով պահանջվող տեղեկատվությունից կամ փաստաթղթերից որևէ մեկը չներկայացնելը կհանգեցնի նրան, որ Ձեր գանգատները չեն քննվի Դատարանի կողմից: Անհրաժեշտ է, որ դիմումի ձևաթղթի բոլոր բաժինները լրացված լինեն:

47-րդ հոդված

Դիմումի ներկայացումը Դատարան (Ֆրանսերեն տարբերակը)

Դատարանի կողմից կքքնվի պատշաճ կերպով լրացված դիմումը, սակայն դա չի նշանակում, որ այն ընդունելի կհայտարարվի:

Container01
rror, An error occurred during a call to extension function 'GetImageProperty'. See InnerException for a complete description of the error.

Գործի վարույթը ՄԻԵԴ-ում

Տեղեկատվություն և փաստաթղթեր Դատարանում գործընթացի մեջ գտնվող գանգատ ունեցող անձանց համար

Տեղեկատվություն

Գործի վարույթի ընթացքը

Գործի վարույթի ընթացքի (անգլերեն՝ SOP - State of Proceedings) որոնողական համակարգը հնարավորություն է տալիս պարզել, թե գործի վարույթն ինչ փուլում է գտնվում Դատարան ներկայացված դիմումի կապակցությամբ:

Գործի որոնում

Օգտակար փաստաթղթեր

rror, An error occurred during a call to extension function 'GetImageProperty'. See InnerException for a complete description of the error.rror, An error occurred during a call to extension function 'GetImageProperty'. See InnerException for a complete description of the error.rror, An error occurred during a call to extension function 'GetImageProperty'. See InnerException for a complete description of the error.

Գանգատի ընդունելիության ուղեցույց

Ընդունելիության չափանիշների վերաբերյալ գործնական ուղեցույցը հիմնականում նախատեսված է Դատարան հայցադիմում ներկայացնել ցանկացող իրավաբանների համար: Նրանում նկարագրված են ընդունելիության պայմանները, որոնց պետք է բավարարի դիմումը:

Գանգատի ընդունելիության ուղեցույց

rror, An error occurred during a call to extension function 'GetImageProperty'. See InnerException for a complete description of the error.
rror, An error occurred during a call to extension function 'GetImageProperty'. See InnerException for a complete description of the error.rror, An error occurred during a call to extension function 'GetImageProperty'. See InnerException for a complete description of the error.rror, An error occurred during a call to extension function 'GetImageProperty'. See InnerException for a complete description of the error.rror, An error occurred during a call to extension function 'GetImageProperty'. See InnerException for a complete description of the error.

Ժամանակավոր միջոցառումներ

Գործնական տեղեկություններ

Ի՞նչ է ժամանակավոր միջոցառումը:

Դիմումը ստանալուց հետո Դատարանը կարող է պահանջել տվյալ պետությունից ձեռնարկել ժամանակավոր միջոցառումներ մինչև դիմումի վերաբերյալ որոշում կայացնելը: Այս դեպքերում սովորաբար Դատարանը պահանջում է պետությունից ձեռնպահ մնալ որոշ գործողություններից, ինչպես օրինակ, չվերադարձնել դիմումատուին այն երկիր, որտեղ նա կարող է հայտնվել մահվան կամ խոշտանգման վտանգի առաջ:

Ժամանակավոր միջոցառումների կիրառման մասին դիմում (Կիրարկման կարգ)(Ֆրանսերեն տարբերակը)

Ընդհանուր նկարագիր (Ֆրանսերեն տարբերակը)

Գործնական տեղեկություններ

Դատարանի կողմից ժամանակավոր միջոցառումների կիրառումը շնորհվում է միայն հստակ սահմանված դեպքերում՝ այն է, երբ կա Կոնվենցիայի դրույթների լուրջ խախտման վտանգ:

Ժամանակավոր միջոցառումների կիրառման դիմումների գերակշիռ մասը անհիմն է և հետևաբար մերժվում է: