Դիմումի ներկայացման կարգը
Դիմումի ձևաթուղթ
Ինչպես ներբեռնել դիմումի ձևաթուղթը
Խնդրում ենք նկատի ունենալ, որ ձևաթուղթը համատեղելի է միայն Adobe Reader ծրագրի 9-րդ և ավելի թարմ տարբերակների հետ և գործում է միայն Windows և Mac OS X համակարգերի շրջանակներում: Ուստի, խնդրում ենք համոզվել, որ Ձեր համակարգչում առկա է Adobe Reader ծրագիրը (այն կարող եք ներբեռնել www.adobe.com կայքից):
1. Ինչպես պահպանել ձևաթղթի օրինակը.
- մկնիկի աջ կոճակով սեղմեք (right-click) վերոնշյալ հղման կամ նշանի վրա,
- ընտրեք հետևյալ տարբերակներից մեկը. «Save target as», «Save Link As» կամ «Download Linked File As...»,
- պահպանեք ձևաթուղթը Ձեր համակարգչում:
2. Ինչպես լրացնել ձևաթուղթը.
- Adobe Reader ծրագրի օգնությամբ բացեք Ձեր համակարգչում պահպանած ձևաթղթի օրինակը,
- լրացրեք ձևաթուղթը և պահպանեք այն,
- ձևաթուղթը լրացնելուց հետո հարկավոր է այն տպել, ստորագրել և փոստով ուղարկել Դատարան:
Դիմումների ուղարկումը
Դատարան ներկայացվող դիմումները պետք է ուղարկվեն փոստով հետևյալ հասցեով՝
The Registrar
European Court of Human Rights
Council of Europe
67075 Strasbourg cedex
FRANCE
Ուշադրություն` ֆաքսով ուղարկված դիմումն այլևս չի ընդհատում չորսամսյա ժամկետը:
Ինչպես լրացնել դիմումի ձևաթուղթը
Դիմումը թերի ներկայացված լինելու դեպքում Դատարանն այն քննության չի առնելու. ուստի, կարևոր է, որ Դուք մանրակրկիտ լրացնեք դիմումի ձևաթղթի յուրաքանչյուր բաժինը:
Խմբային դիմումներ
Տասից ավել դիմողների առկայության դեպքում, ի լրումն դիմումի ձևաթղթերի ու փաստաթղթերի, դիմողների ներկայացուցիչը պետք է նաև ուղարկի դիմողների անձնական տվյալներով լրացված աղյուսակ: Եթե ներկայացուցիչը փաստաբան է, ապա վերոնշյալ աղյուսակը պետք է ներկայացվի նաև էլեկտրոնային տարբերակով (սկավառակի կամ հիշողության քարտի վրա):
Լրացուցիչ տեղեկատվություն մեծ թվով դիմողների կողմից բողոք ներկայացնելու համար
Լիազորագրի ձևաթուղթ
Ինչպես ներբեռնել լիազորագրի ձևաթուղթը
Խնդրում ենք նկատի ունենալ, որ ձևաթուղթը համատեղելի է միայն Adobe Reader ծրագրի 9-րդ և ավելի թարմ տարբերակների հետ և գործում է միայն Windows և Mac OS X համակարգերի շրջանակներում: Ուստի, խնդրում ենք համոզվել, որ Ձեր համակարգչում առկա է Adobe Reader ծրագիրը (այն կարող եք ներբեռնել www.adobe.com կայքից):
1. Ինչպես պահպանել ձևաթղթի օրինակը.
- մկնիկի աջ կոճակով սեղմեք (right-click) վերոնշյալ հղման կամ նշանի վրա,
- ընտրեք հետևյալ տարբերակներից մեկը. «Save target as», «Save Link As» կամ «Download Linked File As...»,
- պահպանեք ձևաթուղթը Ձեր համակարգչում:
2. Ինչպես լրացնել ձևաթուղթը.
- Adobe Reader ծրագրի օգնությամբ բացեք Ձեր համակարգչում պահպանած ձևաթղթի օրինակը,
- լրացրեք ձևաթուղթը և պահպանեք այն,
- ձևաթուղթը լրացնելուց հետո հարկավոր է այն տպել, ստորագրել և փոստով ուղարկել Դատարան:
Որ դեպքերում է հարկավոր օգտագործել լիազորագրի ձևաթուղթը
Ուշադրություն՝ սույն լիազորագիրը պետք է օգտագործվի ﬕայն այն դեպքում, երբ դիմումատուն ներկայացուցիչ չի ունեցել դիմուﬕ ձևաթղթի ներկայացման պահին կամ երբ դիմումատուն ցանկանում է փոխել Դատարան ներկայացված դիմուﬕ ձևաթղթում նշված ներկայացուցչին: