This site uses cookies. Read our policy. ×

Information in Armenian

Ինչպես պատշաճ կերպով ներկայացնել դիմում

Եթե Դուք որոշել եք դիմել Դատարան, համոզվեք, որ Ձեր դիմումը համապատասխանում է Դատարանի կանոնակարգի 47-րդ հոդվածին, որում նշված են այն տեղեկատվությունն ու փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ է ներկայացնել:

47-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով պահանջվող տեղեկատվությունից կամ փաստաթղթերից որևէ մեկը չներկայացնելը կհանգեցնի նրան, որ Ձեր գանգատները չեն քննվի Դատարանի կողմից: Անհրաժեշտ է, որ դիմումի ձևաթղթի բոլոր բաժինները լրացված լինեն:

47-րդ հոդված

Դիմումի ներկայացումը Դատարան (Անգլերեն տարբերակը)

Դատարանի կողմից կքքնվի պատշաճ կերպով լրացված դիմումը, սակայն դա չի նշանակում, որ այն ընդունելի կհայտարարվի:

Տվյալների պաշտպանություն (միայն անգլերեն լեզվով)

Container01

Դիմել Դատարան

Դիմումի ձևաթուղթը պետք է ներբեռնվի, լրացվի, տպվի և անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին փոստով ուղարկվի Դատարան: Նկատի ունեցեք, որ չպետք է օգտագործել որևէ այլ ձևաթուղթ: Դիմումի ձևաթուղթը պատշաճ կերպով լրացնելու համար կարող եք օգտակար տեղեկություններ գտնել ներքոնշյալ փաստաթղթերում:

Դիմումի ձևաթուղթ

Գործի վարույթը ՄԻԵԴ-ում

Տեղեկատվություն և փաստաթղթեր Դատարանում գործընթացի մեջ գտնվող գանգատ ունեցող անձանց համար

Տեղեկատվություն

Գործի վարույթի ընթացքը

Գործի վարույթի ընթացքի (անգլերեն՝ SOP - State of Proceedings) որոնողական համակարգը հնարավորություն է տալիս պարզել, թե գործի վարույթն ինչ փուլում է գտնվում Դատարան ներկայացված դիմումի կապակցությամբ:

Գործի որոնում

Օգտակար փաստաթղթեր

Հարցեր և պատասխաններ

“Հարցեր և պատասխաններ”-ը տեղակատվություն են տրամադրում ապագա դիմումատուներին

Հարցեր և պատասխաններ

Ձեր դիմումը ՄԻԵԴ

Սույն գրքույկը, որը նկարագրում է Դատարանի կողմից գործի քննության տարբեր փուլերը, նախատեսված է պատասխանելու համար այն հիմնական հարցերին, որոնք կարող են տալ դիմողները, հատկապես, գործը Դատարան ուղարկելուց հետո:

Ձեր դիմումը ՄԻԵԴ – Ինչպես դիմել և ինչպիսին է լինելու Ձեր դիմումի ընթացքը

Գանգատի ընդունելիության ուղեցույց

Ընդունելիության չափանիշների վերաբերյալ գործնական ուղեցույցը հիմնականում նախատեսված է Դատարան հայցադիմում ներկայացնել ցանկացող իրավաբանների համար: Նրանում նկարագրված են ընդունելիության պայմանները, որոնց պետք է բավարարի դիմումը:

Գանգատի ընդունելիության ուղեցույց

Սխեմա

Սույն սխեման ներկայացնում է գործի ընթացքը ըստ դատական կազմի

Դատարանում դիմումների քննության պարզեցված սխեման

Տեսանյութեր հայցադիմում ներկայացնելու վերաբերյալ

Սույն տեսանյութն ուսուցանում է, թե ինչպես պետք է լրացնել դիմումի ձևաթուղթը, որպեսզի այն քննության առնվի Դատարանի կողմից: Խնդրում ենք հաշվի առնել, որ չնայած սույն տեսանյութը ճշգրիտ պատկերացում է տալիս դիմում ներկայացնելու հիմնական կարգի մասին, այնուամենայնիվ, տեղեկատվության մի մասը ենթակա է թարմացման՝ համաձայն վերջերս փոփոխված տեղեկատու փաստաթղթերի:

Տեսանյութ “Ինչպես ներկայացնել վավեր դիմումի ձևաթուղթ”

Ծանոթագրություններ դիմումի ձևաթուղթը լրացնելու մասին

Այլ լեզուներ

COURTalks- disCOURs

Ձեզ է ներկայացվում Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանի ռեեստրի փաստաբանի տասնհինգ րոպեանոց զրույցը, ձայնագրված՝ դատարանի գլխավոր լսումների սենյակում. Այն բացատրում է յուրաքանչյուր դիմումի ընդունելիության չափանիշները լրացնելու անհրաժեշտությունը, որպեսզի դիմումը հետագայում քննարկվի Դատարանի կողմից, և, սկզբունքորեն, հասցեուղղված է իրավաբանական մասնագետներին և քաղաքացիական հասարակության կազմակերպություններին:

Տեսանյութ

Դիմումի ընդունելիությունը

Տեսանյութ գանգատի ընդունելիության պայմանների վերաբերյալ

Admissibility - HYE

Սույն տեսանյութը ներկայացնում է Դատարան դիմելու համար սահմանված հիմնական պայմանները

Տեսանյութ գանգատի ընդունելիության պայմանների վերաբերյալ

Ֆիլմ մարդու իրավունքների Եվրոպական Դատարանի մասին

Ֆիլմը նախատեսված է հանդիսատեսի մեծ շրջանի համար։ Այն բացատրում է, թե ինչպես է աշխատում Դատարանը, նրա առջև ծառացած խնդիրները և ցուցադրում է նրա գործունեությունը կոնկրետ օրինակներով։

Տեսանյութ

Ժամանակավոր միջոցառումներ

Ի՞նչ է ժամանակավոր միջոցառումը:

Դիմումը ստանալուց հետո Դատարանը կարող է պահանջել տվյալ պետությունից ձեռնարկել ժամանակավոր միջոցառումներ մինչև դիմումի վերաբերյալ որոշում կայացնելը: Այս դեպքերում սովորաբար Դատարանը պահանջում է պետությունից ձեռնպահ մնալ որոշ գործողություններից, ինչպես օրինակ, չվերադարձնել դիմումատուին այն երկիր, որտեղ նա կարող է հայտնվել մահվան կամ խոշտանգման վտանգի առաջ:

Ժամանակավոր միջոցառումների կիրառման մասին դիմում (Կիրարկման կարգ)

Ընդհանուր նկարագիր (Անգլերեն տարբերակը)

Գործնական տեղեկություններ

Դատարանի կողմից ժամանակավոր միջոցառումների կիրառումը շնորհվում է միայն հստակ սահմանված դեպքերում՝ այն է, երբ կա Կոնվենցիայի դրույթների լուրջ խախտման վտանգ:

Ժամանակավոր միջոցառումների կիրառման դիմումների գերակշիռ մասը անհիմն է և հետևաբար մերժվում է: