Դիմումի ներկայացման կարգը

Դիմումի ձևաթուղթ

Ինչպես ներբեռնել դիմումի ձևաթուղթը

Դիմումի ձևաթուղթ

Խնդրում ենք նկատի ունենալ, որ ձևաթուղթը համատեղելի է միայն Adobe Reader ծրագրի 9-րդ և ավելի թարմ տարբերակների հետ և գործում է միայն Windows և Mac OS X համակարգերի շրջանակներում: Ուստի, խնդրում ենք համոզվել, որ Ձեր համակարգչում առկա է Adobe Reader ծրագիրը (այն կարող եք ներբեռնել www.adobe.com կայքից):

1. Ինչպես պահպանել ձևաթղթի օրինակը.

  • մկնիկի աջ կոճակով սեղմեք (right-click) վերոնշյալ հղման կամ նշանի վրա,
  • ընտրեք հետևյալ տարբերակներից մեկը. «Save target as», «Save Link As» կամ «Download Linked File As...»,
  • պահպանեք ձևաթուղթը Ձեր համակարգչում:

2. Ինչպես լրացնել ձևաթուղթը.

  • Adobe Reader ծրագրի օգնությամբ բացեք Ձեր համակարգչում պահպանած ձևաթղթի օրինակը,
  • լրացրեք ձևաթուղթը և պահպանեք այն,
  • ձևաթուղթը լրացնելուց հետո հարկավոր է այն տպել, ստորագրել և փոստով ուղարկել Դատարան:

Դիմումների ուղարկումը

Դատարան ներկայացվող դիմումները պետք է ուղարկվեն փոստով հետևյալ հասցեով՝

The Registrar
European Court of Human Rights
Council of Europe
F-67075 Strasbourg cedex

Ուշադրություն` ֆաքսով ուղարկված դիմումը այլևս չի ընդհատում վեցամսյա ժամկետը:

Ինչպես լրացնել դիմումի ձևաթուղթը

Դիմումը թերի ներկայացված լինելու դեպքում Դատարանն այն քննության չի առնելու. ուստի, կարևոր է, որ Դուք մանրակրկիտ լրացնեք դիմումի ձևաթղթի յուրաքանչյուր բաժինը:

Ծանոթագրություններ դիմումի ձևաթուղթը լրացնելու մասին

Խմբային դիմումներ

Հինգից ավել դիմողների առկայության դեպքում, ի լրումն դիմումի ձևաթղթերի ու փաստաթղթերի, դիմողների ներկայացուցիչը պետք է նաև ուղարկի դիմողների անձնական տվյալներով լրացված աղյուսակ: Եթե ներկայացուցիչը փաստաբան է, ապա վերոնշյալ աղյուսակը պետք է ներկայացվի նաև էլեկտրոնային տարբերակով (սկավառակի կամ հիշողության քարտի վրա):

Լրացուցիչ տեղեկատվություն մեծ թվով դիմողների կողմից բողոք ներկայացնելու համար

Լիազորագրի ձևաթուղթ

Ինչպես ներբեռնել լիազորագրի ձևաթուղթը

Դիմումի ձևաթուղթ

Խնդրում ենք նկատի ունենալ, որ ձևաթուղթը համատեղելի է միայն Adobe Reader ծրագրի 9-րդ և ավելի թարմ տարբերակների հետ և գործում է միայն Windows և Mac OS X համակարգերի շրջանակներում: Ուստի, խնդրում ենք համոզվել, որ Ձեր համակարգչում առկա է Adobe Reader ծրագիրը (այն կարող եք ներբեռնել www.adobe.com կայքից):

1. Ինչպես պահպանել ձևաթղթի օրինակը.

  • մկնիկի աջ կոճակով սեղմեք (right-click) վերոնշյալ հղման կամ նշանի վրա,
  • ընտրեք հետևյալ տարբերակներից մեկը. «Save target as», «Save Link As» կամ «Download Linked File As...»,
  • պահպանեք ձևաթուղթը Ձեր համակարգչում:

2. Ինչպես լրացնել ձևաթուղթը.

  • Adobe Reader ծրագրի օգնությամբ բացեք Ձեր համակարգչում պահպանած ձևաթղթի օրինակը,
  • լրացրեք ձևաթուղթը և պահպանեք այն,
  • ձևաթուղթը լրացնելուց հետո հարկավոր է այն տպել, ստորագրել և փոստով ուղարկել Դատարան:

Որ դեպքերում է հարկավոր օգտագործել լիազորագրի ձևաթուղթը

Ուշադրություն՝ սույն լիազորագիրը պետք է օգտագործվի ﬕայն այն դեպքում, երբ դիմումատուն ներկայացուցիչ չի ունեցել դիմուﬕ ձևաթղթի ներկայացման պահին կամ երբ դիմումատուն ցանկանում է փոխել Դատարան ներկայացված դիմուﬕ ձևաթղթում նշված ներկայացուցչին: