Informations en arménien

Human Rights Building

Ինչպես պատշաճ կերպով ներկայացնել դիմում

Եթե Դուք որոշել եք դիմել Դատարան, համոզվեք, որ Ձեր դիմումը համապատասխանում է Դատարանի կանոնակարգի 47-րդ հոդվածին, որում նշված են այն տեղեկատվությունն ու փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ է ներկայացնել:

47-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով պահանջվող տեղեկատվությունից կամ փաստաթղթերից որևէ մեկը չներկայացնելը կհանգեցնի նրան, որ Ձեր գանգատները չեն քննվի Դատարանի կողմից: Անհրաժեշտ է, որ դիմումի ձևաթղթի բոլոր բաժինները լրացված լինեն:

47-րդ հոդված Դիմումի ներկայացումը Դատարան (Ֆրանսերեն տարբերակը)

Դատարանի կողմից կքքնվի պատշաճ կերպով լրացված դիմումը, սակայն դա չի նշանակում, որ այն ընդունելի կհայտարարվի:

Դիմել Դատարան

Դիմումի ձևաթուղթը պետք է ներբեռնվի, լրացվի, տպվի և անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին փոստով ուղարկվի Դատարան: Նկատի ունեցեք, որ չպետք է օգտագործել որևէ այլ ձևաթուղթ: Դիմումի ձևաթուղթը պատշաճ կերպով լրացնելու համար կարող եք օգտակար տեղեկություններ գտնել ներքոնշյալ փաստաթղթերում:

Դիմումի ձևաթուղթ

Օգտակար փաստաթղթեր

Ձեր դիմումը ՄԻԵԴ

Ma requête à la CEDH

Սույն գրքույկը, որը նկարագրում է Դատարանի կողմից գործի քննության տարբեր փուլերը, նախատեսված է պատասխանելու համար այն հիմնական հարցերին, որոնք կարող են տալ դիմողները, հատկապես, գործը Դատարան ուղարկելուց հետո:

Ձեր դիմումը ՄԻԵԴ – Ինչպես դիմել և ինչպիսին է լինելու Ձեր դիմումի ընթացքը (Ֆրանսերեն տարբերակը)

Հարցեր և պատասխաններ

“Հարցեր և պատասխաններ”-ը տեղակատվություն են տրամադրում ապագա դիմումատուներին

Հարցեր և պատասխաններ

Սխեմա

Սույն սխեման ներկայացնում է գործի ընթացքը ըստ դատական կազմի

Դատարանում դիմումների քննության պարզեցված սխեման

Գանգատի ընդունելիության ուղեցույց

Ընդունելիության չափանիշների վերաբերյալ գործնական ուղեցույցը հիմնականում նախատեսված է Դատարան հայցադիմում ներկայացնել ցանկացող իրավաբանների համար: Նրանում նկարագրված են ընդունելիության պայմանները, որոնց պետք է բավարարի դիմումը:

Գանգատի ընդունելիության ուղեցույց

Տեսանյութեր հայցադիմում ներկայացնելու վերաբերյալ

Սույն տեսանյութն ուսուցանում է, թե ինչպես պետք է լրացնել դիմումի ձևաթուղթը, որպեսզի այն քննության առնվի Դատարանի կողմից: Խնդրում ենք հաշվի առնել, որ չնայած սույն տեսանյութը ճշգրիտ պատկերացում է տալիս դիմում ներկայացնելու հիմնական կարգի մասին, այնուամենայնիվ, տեղեկատվության մի մասը ենթակա է թարմացման՝ համաձայն վերջերս փոփոխված տեղեկատու փաստաթղթերի:

Տեսանյութ “Ինչպես ներկայացնել վավեր դիմումի ձևաթուղթ”

Ծանոթագրություններ դիմումի ձևաթուղթը լրացնելու մասին

Այլ լեզուներ

COURTalks-disCOURs

Ձեզ է ներկայացվում Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանի ռեեստրի փաստաբանի տասնհինգ րոպեանոց զրույցը, ձայնագրված՝ դատարանի գլխավոր լսումների սենյակում. Այն բացատրում է յուրաքանչյուր դիմումի ընդունելիության չափանիշները լրացնելու անհրաժեշտությունը, որպեսզի դիմումը հետագայում քննարկվի Դատարանի կողմից, և, սկզբունքորեն, հասցեուղղված է իրավաբանական մասնագետներին և քաղաքացիական հասարակության կազմակերպություններին:

Տեսանյութ

Դիմումի ընդունելիությունը

Տեսանյութ գանգատի ընդունելիության պայմանների վերաբերյալ

Recevabilité - HYE

Սույն տեսանյութը ներկայացնում է Դատարան դիմելու համար սահմանված հիմնական պայմանները

Տեսանյութ գանգատի ընդունելիության պայմանների վերաբերյալ

Ժամանակավոր միջոցառումներ

Գործնական տեղեկություններ

Ի՞նչ է ժամանակավոր միջոցառումը:

Դիմումը ստանալուց հետո Դատարանը կարող է պահանջել տվյալ պետությունից ձեռնարկել ժամանակավոր միջոցառումներ մինչև դիմումի վերաբերյալ որոշում կայացնելը: Այս դեպքերում սովորաբար Դատարանը պահանջում է պետությունից ձեռնպահ մնալ որոշ գործողություններից, ինչպես օրինակ, չվերադարձնել դիմումատուին այն երկիր, որտեղ նա կարող է հայտնվել մահվան կամ խոշտանգման վտանգի առաջ:

Ժամանակավոր միջոցառումների կիրառման մասին դիմում (Կիրարկման կարգ)(Ֆրանսերեն տարբերակը)

Ընդհանուր նկարագիր (Ֆրանսերեն տարբերակը)

Գործնական տեղեկություններ

Դատարանի կողմից ժամանակավոր միջոցառումների կիրառումը շնորհվում է միայն հստակ սահմանված դեպքերում՝ այն է, երբ կա Կոնվենցիայի դրույթների լուրջ խախտման վտանգ:

Ժամանակավոր միջոցառումների կիրառման դիմումների գերակշիռ մասը անհիմն է և հետևաբար մերժվում է: